ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով վարչապետի ԱՄՆ կատարելիք այցին:

«ՀՀ վարչապետը լինելու է Կալիֆորնիա նահանգում, և այնտեղ ունի օրակարգ: Լինելու է Նյու Յորքում և մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բացմանը: Մենք շատ հետևողականորեն օգտագործում ենք ՄԱԿ-ի կարևոր հարթակը բարձր ղեկավարության մակարդակով մեր արտաքին քաղաքականության օրակարգը առաջ տանելու համար: Լինելու է վարչապետի ելույթը նստաշրջանի ժամանակ: Լինելու են երկկողմ հանդիպումներ, տարբեր այլ միջոցառումներ և ելույթներ»,- ասել է Մնացականյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 68%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: