ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիմ Չեն Ինն սպիտակ ձիով բարձրացել է Պեկտուսան լեռը

kcna.kp

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը բարձրացել է Կորեական թերակղզու ամենաբարձր գագաթը՝ Պեկտուսան լեռը (2750մ), որը կորեացիներ համարում են սրբազան, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը «սպիտակ ձիով լեռն է բարձրացել առաջին ձյան ժամանակ»։

«Սպիտալ նժույգով Պեկտու լեռ նրա արշավը մեծ իրադարձություն է, որը հսկայական նշանակություն ունի կորեական հեղափոխության պատմության մեջ։ Նա՝ ձիուն նստած, Պեկտու լեռան գագաթին խորը հույզերով հիշել է ծանր պայքարի ուղին, որը նա անցել է հավատով ու կամքով՝ ամենահզոր երկիր կառուցելու մեծ գործի համար», - ասվում է հաղորդագրությունում։

Լեգենդի համաձայն՝ ավելի քան 4 հազար տարի առաջ այս լեռան գագաթից է իջել հնագույն կորեական Տանգուն պետության հիմնադիրը, ինչի համար կորեացիները այն համարում են պատմական սրբազան վայր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 10%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    29 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: