ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հոկտեմբերի 17-ին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ներկա է գտնվել Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Երևանի մետրոպոլիտենի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

Նախագահը դիտել է Կոմիտաս վարդապետին նվիրված՝ «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվային բացառիկ լուսանկարները, ինչպես նաև ունկնդրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաների կոմիտասյան կատարումները: Նա շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ միջոցառումը մետրոպոլիտենում կազմակերպելու համար՝ նշելով, որ դա հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին դիտել ցուցահանդեսը ու ևս մեկ անգամ արժանին մատուցել մեր ժողովրդի մեծանուն զավակներից մեկին՝ Կոմիտասին:

Նախագահը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել միջոցառման մասնակիցների, մետրոպոլիտենի այցելուների ու քաղաքի հյուրերի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0 կմ/ժ
    17 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: