ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Grand Swiss. Հայ շախմատիստների արդյունքները

Բրիտանական Մեն կղզում անցկացված FIDE Chess.com Grand Swiss մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Լևոն Արոնյանը: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը 11 տուրերում հավաքել է 7.5 միավոր և բաժանել 3-8-րդ տեղերը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարն ավարտել են 6.5-ական միավորով, Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը՝ 6-ական, Սերգեյ Մովսեսյանը՝ 5.5, Կարեն Մովսիսյանը՝ 4.5, իսկ Էլինա Դանիելյանը՝ 4:
8 միավորով առաջին տեղը գրավել է չինացի Վան Հաոն, որը լրացուցիչ ցուցանիշներով է գերազանցել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանային և նվաճել նաև աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: