ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ռիա Նովոստի». Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ զենքի տենդերի չեղարկման պատճառով

Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստան՝ կապված զենքի մրցույթի չեղարկման հետ, որին մասնակցում էր միայն ռուսական ORSIS ընկերությունը («Պրոմտեխնոլոգիա» խմբի անդամ), և Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի լուծել այս իրավիճակը։ Այս մասին գրում է Panorama.am-ը՝ հղում անելով է «Ռիա Նովոստիի» հրապարակած փաստաթղթի տեքստին։

Նշվում է, որ 2019թ.-ի օգոստոսին ORSIS-ի խոսնակը «Ռիա Նովոստիին» հայտնել էր, որ ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման մրցույթի չեղարկումից հետո, որին մասնակցել է այս ռուսական ընկերությունը, Հայաստանում քրեական գործ է հարուցվել՝ «ծառայության անփույթ վերաբերմունք» հոդվածով: Այնուհետև այդ տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվել է Հայաստանի ռազմական գերատեսչությունում:

Ըստ իրավիճակին ծանոթ գործակալության աղբյուրի՝ գրությունն արդեն հասել է արտաքին գործերի նախարարություն և շուտով դիվանագիտական ուղիներով կփոխանցվի հայկական կողմին:
Գրության մեջ, որը ստորագրված է 2019 թվականի հոկտեմբերի 22-ին, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Օլեգ Րյազանցևի կողմից և ուղղված է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ասվում է, որ ORSIS-ի կողմից այս մրցույթին մասնակցելու հայտն  «առանց հիմնավոր պատճառաբանության մերժվել է», իսկ ընկերությունն ընդգրկվել է Հայաստանի զինված ուժերի «անազնիվ մատակարարների ցուցակում»։

Փաստաթղթից նաև հետևում է, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունն «ապօրինի դիմել է բանկ՝ պահանջելով վճարել բանկային երաշխիք՝ մրցույթին մասնակցելու համար», չնայած որ օրենքով ընկերությունը պարտավոր էր այդպիսի փոխհատուցում վճարել, եթե նա շահեր մրցույթում և ինքը հրաժարվեր ստորագրել պայմանագիրը:

«Խնդրում եմ Ձեզ դիտարկել ստեղծված իրավիճակը և ցուցումներ տալ՝ այն կարգավորելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ընդունման վերաբերյալ», - ասվում է փաստաթղթում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    28°  17° 
    02.05.2024
    21°  14° 
    03.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: