Զարեհ Սինանյանը Կիևում մասնակցել է «ImagineArmenia» ֆորումին
Ուկրաինա աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «ImagineArmenia» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված ֆորումին: Ինչպես «Արմենպրես»-ին են տեղեկացրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ողջունելով Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայաստանից եկած պետական, քաղաքական և հասարակական գործիչներին, տարբեր երկրներից Հայաստան վերադարձած և արդեն իսկ իրենց հաջողության պատմություններով կիսվելու պատրաստ հայերին և ուկրաինացի գործընկերներին՝ հանձնակատարը կարևորել է սփյուռքի տարբեր համայնքներում նման հավաքների իրականացումը: «Թույլ տվեք նշել, որ նմանատիպ հարթակները հրաշալի հնարավորություն են ընձեռում մեզ և սփյուռքի տարբեր համայնքներում ապրող մեր հայրենակիցների համար խոսելու հայրենիք-սփյուռք գործակցության, համայնքի և հայրենիքի միջև կապի ամրապնդման հետագա հնարավորությունների, հայրենադարձության և այլ օրակարգային հարցերի մասին»,-իր խոսքում նշել է Զարեհ Սինանյանը: Նա կարևորել է նաև, որ Ուկրաինայի հայ համայնքը սփյուռքում իր մեծությամբ 4-րդն է ու ֆիզիկապես բավականին մոտ հայրենիքին, և Հայաստանն էլ իր հերթին Ուկրաինան համարում է բարեկամական երկիր:
Բացման խոսքով հանդես են եկել նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, «Հայկական նախաձեռնություն» հիմնադրամի ղեկավար Հայկ Աղվանյանը:
Բացման խոսքից զատ՝ Գլխավոր հանձնակատարը հանդես է եկել նաև առանձին ելույթով, որի ընթացքում հանգամանալից խոսել է Հայաստան-սփյուռք գործակցության քաղաքականության ուղենիշների, ուժեղ Հայաստան-ուժեղ սփյուռք բանաձևի, ամուր պետականության կարևորության, սփյուռքում առկա մարտահրավերների, հայրենադարձության կարևորության և հնարավորությունների, համապատասխան օրենիք նախագծի մշակման ընթացքի մասին: «Կարևոր է, որ սփյուռքում ճիշտ պատկերացնեն Հայաստանը: Իրական Հայաստանը, որը նրանք տեսնում են, իրենց պատկերացրածից վատը չէ, այն հաճախ պարզապես տարբեր է: Նախքան ֆիզիկական հայրենադարձությունը պետք է տեղի ունենա հոգեբանական հայրենադարձություն: Ապրել Հայաստանով նախևառաջ նշանակում է հետաքրքրվել Հայաստանի կյանքով, փորձել մասնակից դառնալ: Ֆիզիկական հայրենադարձությունն այս ճանապարհի վերջին քայլն է»,-ընդգծել է Հայաստան-սփյուռք կապերի պատասխանատուն:
Այնուհետ հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի ծրագրերը, հաջորդ տարի կազմակերպվելիք երեք համաժողովները՝ Հայաստան-սփյուռք համաժողովը, գործարարների և բարերարների, քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների հավաքները, որոնցից առաջինի ընթացքում առաջնային կլինի Համահայկական խորհրդի նախանշումն ու ձևավորումը, երկրորդի դեպքում՝ սփյուռքի գործարարների միջև ցանցային կապերի ձևավորումը և Հայաստանի բիզնես միջավայրին ծանոթություն, երրորդի պարագայում՝ ծանոթությունների և կապերի հաստատումը: Գրասենյակը շարունակելու է համայնքների հետ տարվող աշխատանքը, երկխոսությունը, փոխճանաչությունը, մեծ տեմպերով սկսելու է սփյուռքի քարտեզագրումը, պահպանելու է մեկ պատուհանի սկզբունքը:
Ֆորումի ընթացքում Հայաստանում իրենց հաջողության պատմություններն են ներկայացրել Հայաստանից ժամանած մի շարք գործարարներ, որոնց մեծ մասը հայրենադարձներ են: «Repat Armenia» հիմնադրամի նախագահ Վարդան Մարաշլյանը, «Դեպի Հայք» կազմակերպության ղեկավար Սևան Կաբակյանը, «ITisArmenia»-ի հիմնադիր Հովհաննես Իսպիրյանը, «Street Workout Armenia» կազմակերպության համահիմնադիր Ղազար Հակոբյանը, «Creopia Productions» ընկերության համահիմնադիր Սաշկա Ավանյանը, «Global Shapers Dilijan Hub»-ի հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանթաշյանը, «Apaga Resort»-ի, «Yell Extreme Park»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը, «Menu Group»-ի հիմնադիր Վահան Քերոբյանը, «Photo Atelier Marashlyan»-ի հիմնադիր Էմմա Մարաշլյանը, «Sunland» ընկերության տնօրեն Արտյոմ Թադևոսյանը և այլք պատմեցին Հայաստանում հաջողելու բոլոր հնարավորությունների մասին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 2,57 կմ/ժ