ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փոխնախարար Ավետ Ադոնցն ընդունել է Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության պատվիրակությանը

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության նախագահի տեղակալ Դենգ Բոցինգին (Deng Boqing), տեղեկանում ենք ԱԳՆ կայքից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանում իրականացվող անհատույց տեխնիկատնտեսական օգնության (դրամաշնորհային) ծրագրերին առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ ՉԺՀ կառավարության կողմից իրականացված անհատույց օգնության ծրագրերը զգալի դեր են ունեցել Հայաստանի մի շարք ոլորտների կարողությունների զարգացման ևարդիականացման համար, այդ թվում՝ վերջին տարիներին հանրային տրանսպորտի ևառողջապահության բնագավառներում: Ավետ Ադոնցն ընդգծեց, որ վերոնշյալ ծրագրերի շրջանակներում կառուցված հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեությունը նպաստում է չինարեն լեզվի ևմշակույթի ուսուցմանն ու տարածմանը մեր երկրում (նախորդ տարիներին Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության կողմից իրականացված ամենամյա վերապատրաստման դասընթացներին Հայաստանից մասնակցել են պետական ևմասնավոր հատվածների տարբեր բնագավառների շուրջ 1400 ներկայացուցիչներ):

Դենգ Բոցինգը ներկայացրեց վերակազմավորված Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության գործունեության ուղղությունները ևձեւերը՝ նշելով, որ տեխնիկական աջակցության ծրագրերից զատ գործակալության գործառնությունների տիրույթում է նաևգործընկեր երկրների կառավարություններին արտոնյալ վարկերի տրամադրման հարցը:

Կողմերն անդրադարձ կատարեցին Հայաստանում իրականացվելիք տեխնիկական ևտնտեսական աջակցության առաջիկա հնարավոր ծրագրերին, փորձագետների փոխանակման, ինչպես նաևենթակառուցվածքային շինարարության վարկավորման հնարավորություններին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 9%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: