ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհում ամենաթանկ տոնածառը տեղադրված է իսպանական հյուրանոցում

Աշխարհում ամենաթանկ սուրբծննդյան տոնածառը, որը գնահատվում է 14 միլիոն դոլար, տեղադրված է Իսպանիայի Մարբելյա առողջարանային քաղաքի «Կեմպինսկի Բայա» հյուրանոցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտնել է Daily Mirror թերթը:

Ավելի քան 6 մետր բարձրությամբ արտասովոր տոնածառը, որը շողշողում է Սվարովսկիի 3 հազար բյուրեղներով, զարդարված է ջայլամների իսկական ձվերով, որոնք պատված են ոսկու նրբագույն թիթեղիկներով և ալմաստի փոշով, երկնագույն շափյուղաներով և ադամանդներով պատրաստված մանրիկ խաղալիքներով և ձևավորված է շքեղ գործվածքներով:

Կանաչ գեղեցկուհին գտնվում է շուրջօրյա պահպանության ներքո: Կաշվի, ազնվաքիսի մորթու օգտագործմամբ հիանալի խաղալիքների, ինչպես նաև այնպիսի հայտնի տների թանկարժեք զարդերի ստեղծման համար, ինչպիսիք են Cartier-ն, Chanel-ը և Louis Vuitton-ը, բրիտանացի նկարչուհի Դեբի Ուինգեմը ծախսել է մեկ ամիս:

Մոտեցող տոների գլխավոր խորհրդանիշի ճյուղերը զարդարող թանկարժեք իրերի թվում առանձնանում են վարդագույն ադամանդը՝ 2,3 միլիոն դոլար արժողությամբ, և կարմիր գույնի ձվաձև ադամանդը, որը գնահատվել է 4,9 միլիոն դոլար: Ավելի վաղ Սուրբծննդյան ամենաթանկ տոնածառը համարվում էր 2010 թվականին Արաբական Միացյալ էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի Emirates Palace հյուրանոցում տեղադրված կանաչ գեղեցկուհին՝ 11,4 միլիոն դոլար արժողությամբ:

37-ամյա Ուինգեմի խոստովանությամբ՝ ինքն սկզբում ցնցվել է եղևնու չափերից, որն իրեն հրավիրել էին զարդարելու, և «թեթևության վիթխարի զգացում» է ապրել, երբ կախել է վերջին զարդը:

The tree, at the Kempinski Hotel Bahia in Marbella, has 500 handmade decorations on it by celebrity designer Debbie Wingham including upcycled jewellery from the likes of Bulgari, Cartier, Van Cleef & Arpels and Chanel

Worth nearly £12 million, its adorned with decorations that include 3crt pink diamonds, 4crt sapphires and oval red, black and white diamonds

One of the most lavish decorations on the tree is a glass ball ball (pictured) which has a 24 carat gold 1.1 million dollar bill in it, while also has a diamond encrusted in it worth £200,000. The chain it comes on is 24 carat gold too

Inspired by the verdant feathers of a peacock and the modernist art-deco era, the tree features also feature unique martini glasses, feathers, perfume bottles and even 3D printed chocolate peacocks

The hotel revealed the tree last weekend with the hotel's manager Axel Bethke and the tree's designer showcasing it to guests and locals

The most valuable ornament is an emu egg set in 24-carat gold and doused in diamond dust - which is worth £8.9 million alone


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    30.12.2024
       
    31.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: