ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում

Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի վարկածով Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում, փոխանցում է Sputnik-Արմենիան։

Forbes Russia-ի հրապարակման համաձայն` այս վարկանիշային աղյուսակի 29-րդ հորիզոնականը զբաղեցրել է 53-ամյա հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։  «Տաշիր» խմբի ակտիվներում ընդգրկված են առևտրային անշարժ գույքի 55 օբյեկտներ, այդ թվում ՝ առևտրի կենտրոններ, գրասենյակներ, հյուրանոցներ: 2018 թվականին խմբի հասույթը կազմել է 172 մլրդ ռուբլի։ Կարապետյանի կարողությունը գնահատվում է 3,7 մլրդ դոլար։

Վարկանիշի 32-րդ տեղում է 51-ամյա գործարար, «Տրանսազիա» մանրամեծածախ առևտրային ընկերության հիմնադիր Սերգեյ Գալիցկինը (Հարությունյան): 2018 թվականի սկզբին Գալիցկին իր «Մագնիտի»  բաժնետոմսերի շուրջ 29 տոկոսը 2,45 մլրդ դոլարով վաճառել է ՎՏԲ բանկին ու հեռացել ընկերությունում զբաղեցրած պաշտոններից: Իսկ 2018 թվականի հունիսին Գալիցկինը Կրասնոդարում հիմնադրել է «ՍՆ Կապիտալ» ներդրումային հիմնադրամը։  Գալիցկու կապիտալի ծավալը 3,5 մլրդ դոլար է։

Վարկանիշային աղյուսակում 44-րդ տեղը զբաղեցրել է 45-ամյա Անդրեյ Անդրեևը (Օղաջանյանցը)՝ 2,3 մլրդ դոլար կապիտալով: Նրա կարողության աղբյուրը ՏՏ տեխնոլոգիաներն են։ Անդրեևը Badoo ինտերնետային ծանոթությունների պորտալի հիմնադիրն է։

Բացի նշվածներից, մեծ կարողությամբ անձանց վարկանիշային աղյուսակում տեղ են զբաղեցրել նաև Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները` համապատասխանաբար 134-րդ ու 135-րդ տեղերը:

Նշենք, որ Forbes-ի տվյալներով ՝ եղբայրներից յուրաքանչյուրը 800-ական միլիոն դոլար ունի։

50-ամյա Նիկոլայ Սարկիսովը «ՌԵՍՈ Գարանտիայի» փոխնախագահն է, իսկ 59-ամյա Սերգեյ Սարկիսովը ՝ «ՌԵՍՈ» խմբի տնօրենների խորհրդի նախագահը:

Ռուսաստանաբնակ ևս մեկ գործարար՝ 48-ամյա Ալբերտ Ավդոլյանը, 700 մլն դոլար կապիտալով զբաղեցրել է 146-րդ տեղը։  Ավդոլյանը «ՍԿԱՐՏԵԼ» ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է, որը զբաղվում է Mobile WiMAX տեխնոլոգիայով:

50-ամյա հայազգի գործարար, ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ Դավիթ Յանի կապիտալը գնահատվել է 500 մլն դոլար: 

Նա եզրափակում է  Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկը` զբաղեցնելով 200–րդ հորիզոնականը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: