ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաշտպանության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցությունը տարածաշրջանում խաղաղության պահպանման առանցքային գործոնն է. Կոպիրկինը

Armenia.mid.ru

Պաշտպանության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցությունը Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման առանցքային գործոնն է: Այս մասին դեկտեմբերի 24-ին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է News.am-ը:

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքում շարունակում է գործել ռուսական 102-րդ ռազմաբազան, քայլեր են ձեռնարկվել այն նպատակով, որ բարձրանա մարտական պատրաստականության արդյունավետությունը: «Լուրջ արդյունքներ են ձեռք բերվել: Բազայի մարտական ներուժը կրկնակի մեծացնելու ծրագրեր կան՝ առանց մեծացնելու զինծառայողների թիվը»,- շեշտեց դեսպանը:

Կոպիրկինը նաեւ հիշեցրեց առաջիկա տարիներին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայում ենթակառուցվածքների բարելավման քայլեր իրականացնելու ծրագրերի մասին: «Համապատասխան աշխատանքներն իրականացվելու են նաեւ հայ կապալառուների ներգրավմամբ»,- հայտնեց դիվանագետը:

Նա նշեց, որ այս տարի հաջողությամբ զարգացել է ռազմա-տեխնիկական համագործակցությունը: «Այն, ինչ արվել է, ցույց է տալիս Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման եւ մեծացման գործում այդ համագործակցության կարեւոր դերակատարումը»,- ամփոփեց ՌԴ դեսպանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    18 C°
     
    21°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: