ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նաղդալյանն արձագանքել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին Մամեդյարովի հայտարարությանը

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է կիրառել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները մինչև հունվարի վերջ ևս մեկ հանդիպում կանցկացնեն:

«ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնում է ընդունված կարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո: Մենք շարունակում ենք կիրառել հանդիպումների հանրայնացման այդ պրակտիկան»,- նշեց Նաղդալյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: