ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը՝ ԱՊՀ-ում հեղինակային տուրերի համար ռուս զբոսաշրջիկների նախընտրելի հնգյակում

traveller-eu.ru

Հայաստանն ընդգրկվել է հեղինակային շրջագայությունների համար ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից ԱՊՀ տարածքում նախընտրելի 5 ուղղության թվում, հայտնում է ՏուրՍտատ պորտալը:

Հեղինակային շրջագայությունները ճամփորդություններ և տուրեր են ճանապարհորդ փորձագետի հետ փոքր (5-15 մարդ) խմբի կազմում:

Հայաստանում նախընտրելի ուղղություններն են Երևանը, Սևանը, Ջերմուկը:

ԱՊՀ տարածքում հեղինակային տուրերի նախընտրելի ուղղություններում ընդգրկվել են նաև Ղազախստանի Ալմաթիի և Բուրբայի շրջանները, Բելառուսի Մինկսը, Մինսկի շրջանն ու Վիտեբսկը, Ադրբեջանի Բաքուն, Շեքին և Գաբալան, Ուզբեկստանի Բուխարան և Սամարկանդը:

Ամենամեծ պահանջարկն ունեն գաստրոնոմիական, էքսկուրսիոն, թրեքինգ տուրերն ու արշավները, ինչպես նաև ջիպով և լուսանկարչային շրջագայությունները: Մեկ շաբաթ տևողությամբ հեղինակային տուրերի համար զբոսաշրջիկները պատրաստ են ծախսել 1-1.5 հազար դոլար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: