ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մահացել է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը

Թուրքիայում մահացել է հայ հայտնի բռնցքամարտիկ, «երկաթյա բռունցք» մականունը կրող Կարպիս Զաքարյանը։

Ինչպես տեղեկացնում է News.am-ը՝ հղում կատարելով Ստամբուլի հայկական «Ակոս»-ին, Կարպիս Զաքարյանը 24 տարեկանում դարձել է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը։  Իր կարիերայի ընթացքում Կարպիս Զաքարյանը պրոֆեսիոնալ ռինգ է դուրս եկել 51անգամ և սիրողական՝ 200։

Կարպիս Զաքարյանն ունի մեծ թվով մրցանակներ։ Նա 1964–ին դարձել է Մերձավոր Արևելքի բռնցքամարտի չեմպիոն։

Կարպիս Զաքարյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու հունվարի 29–ին, Ստամբուլի Բեյօղլուի Երեք Խորան եկեղեցում, որից հետո թաղվելու է Շիշլիի հայկական գերեզմանատանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: