ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ն պատրաստ է Միացյալ Թագավորությանը փոխադարձ իրավունքներ տրամադրել կիրարկման ժամանակահատվածում. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Բրեքսիթին հաջորդող կիրարկման ժամանակաշրջանի՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է Միացյալ Թագավորությանը փոխադարձ իրավունքներ տրամադրել այդ ժամանակահատվածում:

«Ըստ Եվրոպական միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ վերանայված համաձայնագրի և Քաղաքական հռչակագրի՝ համաձայնեցված 2019 թվականի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդում, Միացյալ Թագավորությունը և Եվրոպական միությունը համաձայնության են եկել առ այն, որ գոյություն ունեցող միջազգային համաձայնագրերը կշարունակեն գործել անցումային ժամանակաշրջանի ընթացքում՝ Եվրոպական միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից մինչև 2020 թվականի դեկտեմբերի ավարտը: 

ՀՀ Կառավարությունը լիովին աջակցում է այս շարունակականությանը և պատրաստ է Միացյալ Թագավորությանը փոխադարձ իրավունքներ տրամադրել կիրարկման ժամանակահատվածում՝ հաշվի առնելով մինչև 2020 թվականի ավարտը Միացյալ Թագավորության հետ հարաբերություններում կայունության և որոշակիության ապահովման անհրաժեշտությունը»,- նշվում է Աննա Նաղդալյանի հայտարարությունում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: