Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվում էր վարչապետի վերաբերմունքով Արցախում ընտրությունները ևս հետաձգելու առումով: Վարչապետը Արցախի նախագահի ընտրությունները հետաձգելու հիմքեր չի տեսնում:
Նիկոլ Փաշինյանը նաև կոչ արեց Հայաստանից Արցախ և հակառակ ուղղություններով ճամփորդություններից հնարավորինս խուսափել: «Մանավանդ, որ այսօր նաև այլ սահմանափակումներ ունենք, որոնք պետք է սահմանափակեն շփումները, այդ թվում զինվորների հետ», - ասել է Փաշինյանը: