Առաջարկները շարունակաբար ներկայացվում են ՀՀ կառավարությանը. Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակից ժամանակակից կապի միջոցներով ամենօրյա շփման մեջ է իր գլխավորած քաղաքական ուժի ղեկավար կազմի, կառույցների պատասխանատուների և համակիրների հետ, ըստ անհրաժեշտության հանդիպումներ է ունենում և ուշի-ուշով հետևում կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և այդ տեսանկյունից` ներհայաստանյան իրավիճակին: Այս մասին նշվում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարությունում:
«Սերժ Սարգսյանի առաջարկով «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը և տարբեր ոլորտներում պետական կառավարման փորձ ու գիտելիք ունեցող՝ կուսակցության անդամները, մասնագետները վերլուծում և առաջարկներ են մշակում ստեղծված իրավիճակում պետական պաշտպանության, անվտանգության, տնտեսական ոլորտի, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում ճգնաժամային արդյունավետ կառավարման, կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունների իրագործման ուղղությամբ` հաշվի առնելով աշխարհում օրեցօր փոփոխվող միտումները` առաջացող նոր ռիսկերը, մարտահրավերներն ու հնարավորությունները:
Այդ առաջարկները շարունակաբար ներկայացվում են ՀՀ կառավարությանը` երկիրը ստեղծված բարդ իրավիճակից հնարավորինս անցնցում և անվտանգ դուրս բերելու, կարող բոլոր ուժերին համախմբելու մղումով:
ՀՀ երրորդ նախագահը վստահ է, որ ՀՀ բոլոր հասարակական, քաղաքական ուժերը, անհատները, սփյուռքում գործող կառույցները և մեր հայրենակիցները ստեղծված իրավիճակում պետք է գործեն համազգային կոնսոլիդացիայի սկզբունքով` ի շահ Հայաստանի, նրա քաղաքացիների և ողջ հայ ժողովրդի»,- նշված է հայտարարությունում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 3,09 կմ/ժ