ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նախագծերի դրամաշնորհների մրցույթի մանրամասները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով հայտարարված դրամաշնորհների մրցույթի մանրամասները։

Դրամաշնորհներ են ստանալու նորարարական և արդյունավետ լուծումներ առաջարկած ընկերությունների նախագծերը`22 մլն ՀՀ դրամ  ընդհանուր բյուջեով։

Մասնակից հայտերի գնահատումը իրականացվելու է 2 փուլով։ Առաջին փուլով գնահատվելու է նախագծի օգտակարությունն ու իրագործելիությունը։ Հաջորդ փուլ են անցնելու հանձնաժողովի կողմից առավելագույն միավորներ ստացած 15 նախագծերը։ Գնահատման չափանիշների և մեխանիզմի վերաբերյալ մանրամասներ ներկայացված են նախարարության կայքէջում

Մրցույթի ավարտին լավագույն հինգ նախագծերը ներկայացրած ընկերություններին գաղափարների իրագործման նպատակով տրամադրվելու են՝ համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն, 2մլն, 2մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհներ:

Հայտեր հնարավոր է ներկայացնել առցանց մինչև ս․թ․ ապրիլի 3-ը՝ ժամը 24։00-ը հետևյալ հղումով:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    16 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    20°   
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: