ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ըստ ԱՀԿ-ի, կորոնավիրուսից ապաքինվածներից ոչ բոլորի արյան պլազմայում են հայտնաբերվել կրկնակի վարակման դեմ պայքարող հակամարմիններ․ CNBC

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ կորոնավիրուսից ոչ բոլոր ապաքինվածների արյան պլազմայում են լինում նոր կորոնավիրուսի հակամարմինները, որոնք պայքարում են կրկնակի վարակման դեմ, հաղորդում է CNBC-ն։

«Ինչ վերաբերում է առողջացմանը և հետագայում կրկնակի վարակմանը, ապա ես կարծում եմ, որ մենք այդ հարցի պատասխանը չունենք։ Դեռ հայտնի չէ»,- ասել Է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրերի գործադիր տնօրեն Մայք Ռայանը։

ԱՀԿ-ի՝ Covid-19-ի գծով առաջատար գիտաշխատող Մարիա վան Կերխոուվը պատմել է, որ Շանհայում հիվանդների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց մի մասի մոտ կորոնավիրուսից ապաքինվելուց հետո «հակամարմիններ չեն հայտնաբերվում», իսկ որոշների մոտ՝ հայտնաբերվում են, այն էլ՝ մեծ քանակությամբ:

«Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ դեր ունեն հակամարմիններն դիմադրողականության ձևավորման տեսանկյունից»,- ասել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    13 C°
     
    22°   
    20.05.2024
    16°  14° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: