ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանը հորդորել է Խաչատուրովին ներկայանալ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի` Ապրիլյան քննիչ հանձնաժողով չներկայանալն անհասկանալի է ոչ միայն հանձնաժողովի, այլև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար։ Հանձնաժողովի այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողներին այս մասին ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

«Սերժ Սարգսյանի հետ քննարկման ժամանակ ասացինք, որ Խաչատուրովի չգալը սխալ էր, ինչն Սարգսյանն էլ ընդունեց։ Նա ասաց, որ խոսել է Խաչատուրովի հետ և հորդորել ներկայանալ նիստին»,- ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով` ճիշտ կլինի, որ Խաչատուրովը ներկայանա և պատասխանի իրեն վերաբերող հարցերին, որպեսզի ամբողջական լինի պատկերը։

Լրագրողների հարցին, թե չի՞ պատրաստվում հանձնաժողովը նաև Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանին հրավիրել նիստերից մեկին` Քոչարյանը պատասխանեց, որ Սահակյանն ինքն է ցանկություն հայտնել մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: