ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարյուր հազարավոր երեխաներ կարող են մահանալ կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական վիճակից. ՄԱԿ

Հարյուր հազարավոր երեխաներ այս տարի կարող են մահանալ կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած տնտեսական անկման պատճառով: Այս մասին նշված է ՄԱԿ-ի կողմից ներկայացված նոր զեկույցում:

Միայն 2020-ի ընթացքում 42-66 միլիոն երեխա կարող է արդեն աղքատության շեմից այն կողմ հայտնվել, 188 երկրներում մեկուկես միլիարդ անչափահաս երեխաներ և երիտասարդներ ուսումնական հաստատություններ չեն հաճախում: Պետությունների երկու երրորդը հեռավար ուսուցում են ներդրել, բայց ոչ բոլոր երկրները նման հնարավորություն ունեն: Փորձագետները դեռ չեն գնահատում, թե ինչպես հարկադիր արձակուրդները կազդեն երեխաների զարգացման վրա:

Զեկույցի համաձայն՝ COVID-19-ը, հնարավոր է, խնայում է երեխաներին, բայց համաճարակը, այնուամենայնիվ, վտանգ է ներկայացնում մոլորակի երիտասարդների կյանքի և առողջության համար: Երեխաների մահվան դեպքերը կավելանան հարյուր հազարներով` խաթարելով վերջին երեք տարվա հաջողությունները երեխաների մահացության դեմ պայքարում: 

Այս հաշվարկներում հաշվի չեն առնվում նույնիսկ բժշկական օգնության հետ կապված խնդիրները, որոնք առաջացել են առողջապահական համակարգի գերբեռնվածության ֆոնին. աա առանձին խնդիր է: Խոսքն այլ գործոնների մասին է. օրինակ, 143 երկրում 368.5 միլիոն երեխա սովորաբար սնունդ է ստանում դպրոցական նախաճաշերի հաշվին, այժմ շատերը մնացել են առանց անհրաժեշտ պարենային աջակցության: Բացի այդ, երեխաները ինքնամեկուսացման ռեժիմը դժվար են տանում, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց հոգեկան առողջության վրա: Հատկապես խոցելի են փախստականների և միգրանտների երեխաները, որոնք գտնվում են կալանավայրերում: 

«Զեկույցի հեղինակների եզրակացությունները կասկած չեն հարուցում,- ներկայացնելով փաստաթուղթը` ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:- Մեր երեխաներին այս սպառնալիքներից պաշտպանելու համար մենք հենց հիմա պետք է գործենք»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: