ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թե ինչո՞ւ են Ցեղասպանության հարցում չեզոք դիրք զբաղեցրած երկրները թուրքամետ դիրքորոշմամբ հանդես գալիս, անհրաժեշտ է ԱԳՆ բացատրությունը

mccaininstitute.org

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարը (ազգությամբ՝ ղազախ) Հայոց ցեղասպանության հետ կապված հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ «Թուրքիայի Հանրապետության դեմ ուղղված «այսպես կոչված» Հայոց ցեղասպանության պնդումները հիմնված են հայ գաղափարախոսների թշնամական դոգմայի վրա և ուղղված են հասնելու քաղաքական նպատակների՝ պատմական փաստերի կեղծմամբ»:

Բացի Ադրբեջանից ու Թուրքիայից այս կազմակերպության լիիրավ անդամ են հանդիսանում նաև Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը: Եթե Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում են ակնհայտ թշնամական քաղաքականություն, ապա Թյուրքական խորհրդի մյուս երեք պետությունները՝ Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը Հայաստանի հետ միասին անդամակցում են նաև տարածաշրջանային այլ կառույցների. Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը Հայաստանի հետ միասին անդամակցում են ԱՊՀ-ին, ավելին՝ Ղազախստանը և Ղրղըզստանը հանդիսանում են նաև ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ-երկրներ: 

Գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանն իրենց համար արտաքին մարտահրավեր ներկայացնող խնդիրները մշտապես փորձում են միջնորդավորված կերպով արտահայտել թյուրքական այս կազմակերպության միջոցով։ Սակայն հարկ է նկատել, որ մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում միասնական ճակատով հանդես գալու առաջարկից կառույցի մյուս անդամ պետությունները տարիներ ի վեր փորձել են խուսափել՝ չեզոք դիրք որդեգրելով:

Ավելին, Հունգարիայում (որը հանդիսանում է կազմակերպության դիտորդ երկիր), չնայած Հայաստան-Հունգարիա կասեցված դիվանագիտական հարաբերություններին, 2013թ.-ին Սեգեդ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի բացման արարողություն, որին իր անմիջական մասնակցությունն է ունեցել նաև տվյալ երկրի արտգործնախարարը:

Այն, թե ինչու են Հայոց ցեղասպանության հարցում գրեթե միշտ չեզոք դիրք զբաղեցրած և Հայաստանի գործընկեր հանդիսացող այս երկրներն այժմ այսպիսի թուրքամետ, ռադիկալ դիրքորոշմամբ հանդես գալիս, անհրաժեշտ է ՀՀ արտգործնախարարության բացատրությունը: Սակայն վերջիններիս կողմից մինչ այսօր այս կազմակերպությանն ուղղված որևէ արձագանք չկա…    


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: