ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է

a-tv.md

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը, կառավարություններին կոչ է արել անկախ ԶԼՄ-ներին պաշտպանել ոտձգություններից և ստեղծել «ազատ, անկախ և անվտանգ պայմաններ» նրանց գործունեության համար։ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով գրավոր հայտարարության մեջ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է գնահատել լրագրողներին, որոնք ռիսկի են ենթարկում իրենց կյանքը՝ ապահովելու համար տեղեկատվության հասանելիության մարդկանց իրավունքը։ Պան Գի Մունը նաև մտահոգություն է հայտնել, որ ԶԼՄ-ների աշխատակիցները շատ երկրներում գնալով ավելի շատ սահմանափակումների հետ են բախվում:

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օր է հռչակվել 1993 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Այդ տոնական օրվա գլխավոր միջոցառումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Գիլերմո Կանոյի անվան համաշխարհային մրցանակի հանձնումն է՝ մամուլի ազատության մեջ ունեցած ներդրուման համար: Մրցանակը հիմնադրվել է 1986 թվականին զոհված կոլումբացի լրագրողի պատվին: Այն տրվում է անհատի կամ կազմակերպության՝ մամուլի ազատության պաշտպանության գործում ունեցած զգալի ներդրման համար:

Բացի այդ, այս օրը տարբեր հասարակական կազմակերպություններ և լրագրողական միավորումներ անցկացնում են տարբեր զանգվածային միջոցառումներ՝ իշխանությունների ուշադրությունը լրատվամիջոցների և խոսքի ազատության խնդիրների վրա հրավիրելու համար:

Իսկ ինչպես ցույց են տալիս տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցները, վերջին տարիներին այս առումով հետընթաց է գրանցվել ամբողջ աշխարհում: Շվեյցարական ոչ կառավարական Press Emblem Campaign կազմակերպության տվյալներով՝ 2015 թվականին աշխարհում սպանվել է 135 լրագրող, իսկ ընթացիկ տարվա սկզբից՝ 40։ Լրագրողների միջազգային դաշնության հաշվետվության համաձայն՝ 2010 թվականից ի վեր այդ թիվը 100-ից չի նվազում, ընդ որում սպանության տասը դեպքից միայն մեկն է հետաքննվում: Լրագրողների համար աշխատանքի ամենավտանգավոր երկրներ են համարվում մերձավորարևելյան երկրները, Մեքսիկան և Ֆիլիպինները։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա  կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանն առաջընթաց է կատարել մամուլի ազատության ապահովման հարցում: Այսպես, չնայած աշխարհում մամուլի ազատության վիճակի վերաբերյալ ամերիկյան ոչ կառավարական Freedom House կազմակերպության 2016 թվականի զեկույցի համաձայն՝ Հայաստանը մամուլի ազատության առումով հետընթաց է արձանագրել երկու հորիզոնականով՝ հայտնվելով 63-րդ հորիզոնականում, այնումենայնիվ 2010 թվականի 146-րդ հորիզոնականի համեմատ սա  մեծ հաշվով առաջընթաց կարելի համարել: Միևնույն ժամանակ «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության մամուլի ազատության ինդեքսի վերաբերյալ ամենամյա զեկույցում Հայաստանը 2015 թվականի համեմատ բարելավել է իր դիրքերը 4 հորիզոնականով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 74-րդ հորիզոնականը: Համեմատության համար նշենք, որ 2010 թվականին կազմակերպության հրապարակած զեկույցում Հայաստանը զբաղեցնում էր 101-րդ հորիզոնականը: Ամեն դեպքում Հայաստանը այս ասպարեզում դեռ բավականին շատ անելիքներ ունի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: