ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք, դա մեր ներքին պայմանավորվածությունն է. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք, դա մեր ներքին պայմանավորվածությունն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ 2018 թվականի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի հետ ի՞նչ է խոսել, արդյոք ինքն առաջարկե՞լ է՝ Փաշինյանի հետ գնալ հրապարակի հարթակ, և, արդյոք Փաշինյանն իրեն պատասխանե՞լ է՝ նման բան հնարավոր չի, քանի որ տպավորություն կստեղծվի, թե կուլիսային պայմանավորվածություններ են եղել՝ Սերժ Սարգսյանին Կարեն Կարապետյանով փոխելու համար, փոխանցում է News.am-ը: 

Հարցին՝ արդյոք պայմանավորվածությունը խախտվե՞լ է, Կարեն Կարապետյանը պատասխանել է՝ ոչ։

Հարցին՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ի՞նչ հարցեր են տրվել իրեն, նախկին վարչապետն ասել է. «Ես պատասխանել եմ բոլոր այն հարցերին, որոնք ուղղել է հանձնաժողովը։ Քանի որ հանձնաժողովը փակ է և պարունակում է պետական գաղտնիք, այդ պատճառով ավելին չեմ կարող ասել»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: