ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիտվան Հայաստանին 10 600 դեմքի պաշտպանիչ վահաններ է տրամադրել․ ԱԳՆ

Ապրիլի 22-ին Լիտվայի կառավարությունը որոշում էր կայացրել Արևելյան Գործընկերության անդամ չորս երկրների, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացնել ընդհանուր արժողությամբ 100 հազար եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով։

Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքէջից:

«Մայիսի 14-ին լիտվական ռազմական օդանավով Հայաստան փոխադրված 10 600 դեմքի պաշտպանիչ վահանները (3000-ը` բուժանձնակազմի օգտագործման, իսկ 7600-ը՝ բացօթյա կամ ոչ բժշկական բնույթի ծառայություն իրականացնող այլ մասնագետների համար) Լիտվայի կառավարության անունից Հայաստանում Լիտայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն փոխանցեց ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին:


Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների աջակցությունը և բարեկամական այս քայլը համավարակի դեմ մեր միասնական պայքարում»,- նշված է ԱԳՆ հայտարարությունում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: