ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան բարկացրել է Սերբիային

      Սերբիան կտրուկ քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որ “Կոսովոն Թուրքիան է, իսկ Թուրքիան՝ Կոսովոն”: Նման հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետություն կատարած այցի ժամանակ:
      “Սերբիայում նման հայտարարությունները չեն կարող դիտարկվել որպես բարեկամական, - նշվում է բալկանյան երկրի ԱԳՆ հայտարարության մեջ: - Դրանք հակասում են թուրքական կառավարության կողմից ավելի վաղ արված հայտարարություններին: Բոլորն աշխարհում գիտեն, որ Կոսովոն
սերբական բառ է սերբական տարածք՝ չնայած որ Թուրքիան ճանաչել է նրա “ինքնիշխանությունը””: 
      Էրդողանը և նրա ալբանացի գործընկեր Էդի Ռաման ներկա են գտնվել Պրիզրեն քաղաքի օդանավակայանում նոր տերմինալի բացմանը: Թուրք վարչապետն իր ելույթում նշել է, որ Կոսովոյի և Թուրքիայի ժողովուրդներն ընդհանուր քաղաքակրթության մաս և նույն հողի զավակներ են հանդիսանում:
Էրդողանը հավելել է, որ թուրք ձեռնարկատերերը Կոսովոյի տնտեսության մեջ ավելի քան մեկ միլիարդ եվրո ներդրում են կատարել, հայտնում է РИА Новости-ն:
      “Թուրքական հիմնի հեղինակը կոսովցի Մեհմեթ Ակիֆն է”, - հիշեցրել է Էրդողանը՝ հավելելով, որ երբ ինքը ժամանում է Կոսովո, իրեն զգում է ինչպես տանը: “Թուրքիան եղել է առաջին երկրներից, որ ճանաչել է Կոսովոյի Հանրապետության անկախությունը և կշարունակի նրան ամեն կերպ օգնություն ցուցաբերել”, - ասել է Էրդողանը:
      Թուրք վարչապետն ընդգծել է, որ Կոսովոն արդեն ճանաչել են 105 երկրներ և հույս է հայտնել, որ “Կոսովոն հաջողությամբ ձեռք կբերի անկախ ապագա”:
“Հավատում եմ, որ Պրիշտինայի և Բելգրադի միջև շարունակվող երկխոսությունը տարածաշրջանում ամուր խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում մեծ ներդրում կունենա”, - ընգծել է Էրդողանը:
      Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոն միակողմանի կերպով հայտարարեց Սերբիայից իր անկախանալու մասին: Հաագայում ՄԱԿ-ի միաջազգային դատարանը 2010 թվականի հուլիսին խորհրդատվական վճիռ կայացրեց, որում ասվում է, որ Կոսովոյի անկախության մասին արձանագրությունը չի հակասում միջազգային իրավունքի չափանիշներին:
      Հին ժամանակներում Կոսովոյի տարածքում բնակվում էին իլիրիական և ֆրակյան ցեղերը: Այս տարածքի մի մասը մտնում էր Ալեքսանդր Մակեդոնացու պետության մեջ, ապա այն երկար ժամանակ հայտնվեց Հռոմեական, ապա Բյուզանդական կայսրության տիրապետության տակ: Ք. Հ. VII դարում այդ տարածքն զբաղեցրին սպիտակ սերբերի ցեղերը: Դա տեղի ունեցավ սլավոնացիների՝ հարավային Եվրոպա զանգվածային ներխուժումից հետո, որը դարձավ ժողովուրդների մեծ տեղափոխման էական հոսքերից մեկը:
      1912 թվականին՝ Բալկանյան պատերազմից հետո, Կոսովոյի մեծ մասը վերադարձավ սերբական պետության իրավասության ներքո: Սակայն այդ վերադարձը հարթ չէր. բախումներ սկսվեցին սերբ և թուրք-ալբանական ժողովուրդների միջև: Լոնդոնում 1912 թվականին  
տեղի ունեցած միջազգային համաժողովի ընթացքում եվրոպական տերությունները ճանաչեցին Սերբիայի ինքնիշխանությունը Կոսովոյի նկատմամբ:
      Ժամանակակից Սերբիայի համար Կոսովոյի կարգավիճակի հարցը շարունակում է սկզբունքային մնալ: Կոսովոյի խնդիրը որոշիչ է մնում Սերբիայի ներքին և արտաքին քաղաքականությունում: Առաջարկվում է երկու լուծում. կա´մ Կոսովոյին անկախություն պետք է տրվի, կա´մ այն պետք է վերադարձվի Սերբիայի վերհսկողությանը որպես լայն լիազորություններով օժտված ինքնավարություն:

  "Արմեդիա" ՏՎԳ
25.10.2013

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: