Թուրքիան բարկացրել է Սերբիային
| “Սերբիայում նման հայտարարությունները չեն կարող դիտարկվել որպես բարեկամական, - նշվում է բալկանյան երկրի ԱԳՆ հայտարարության մեջ: - Դրանք հակասում են թուրքական կառավարության կողմից ավելի վաղ արված հայտարարություններին: Բոլորն աշխարհում գիտեն, որ Կոսովոն |
![]() |
Էրդողանը և նրա ալբանացի գործընկեր Էդի Ռաման ներկա են գտնվել Պրիզրեն քաղաքի օդանավակայանում նոր տերմինալի բացմանը: Թուրք վարչապետն իր ելույթում նշել է, որ Կոսովոյի և Թուրքիայի ժողովուրդներն ընդհանուր քաղաքակրթության մաս և նույն հողի զավակներ են հանդիսանում:
Էրդողանը հավելել է, որ թուրք ձեռնարկատերերը Կոսովոյի տնտեսության մեջ ավելի քան մեկ միլիարդ եվրո ներդրում են կատարել, հայտնում է РИА Новости-ն:
“Թուրքական հիմնի հեղինակը կոսովցի Մեհմեթ Ակիֆն է”, - հիշեցրել է Էրդողանը՝ հավելելով, որ երբ ինքը ժամանում է Կոսովո, իրեն զգում է ինչպես տանը: “Թուրքիան եղել է առաջին երկրներից, որ ճանաչել է Կոսովոյի Հանրապետության անկախությունը և կշարունակի նրան ամեն կերպ օգնություն ցուցաբերել”, - ասել է Էրդողանը:
Թուրք վարչապետն ընդգծել է, որ Կոսովոն արդեն ճանաչել են 105 երկրներ և հույս է հայտնել, որ “Կոսովոն հաջողությամբ ձեռք կբերի անկախ ապագա”:
“Հավատում եմ, որ Պրիշտինայի և Բելգրադի միջև շարունակվող երկխոսությունը տարածաշրջանում ամուր խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում մեծ ներդրում կունենա”, - ընգծել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոն միակողմանի կերպով հայտարարեց Սերբիայից իր անկախանալու մասին: Հաագայում ՄԱԿ-ի միաջազգային դատարանը 2010 թվականի հուլիսին խորհրդատվական վճիռ կայացրեց, որում ասվում է, որ Կոսովոյի անկախության մասին արձանագրությունը չի հակասում միջազգային իրավունքի չափանիշներին:
Հին ժամանակներում Կոսովոյի տարածքում բնակվում էին իլիրիական և ֆրակյան ցեղերը: Այս տարածքի մի մասը մտնում էր Ալեքսանդր Մակեդոնացու պետության մեջ, ապա այն երկար ժամանակ հայտնվեց Հռոմեական, ապա Բյուզանդական կայսրության տիրապետության տակ: Ք. Հ. VII դարում այդ տարածքն զբաղեցրին սպիտակ սերբերի ցեղերը: Դա տեղի ունեցավ սլավոնացիների՝ հարավային Եվրոպա զանգվածային ներխուժումից հետո, որը դարձավ ժողովուրդների մեծ տեղափոխման էական հոսքերից մեկը:
![]() |
1912 թվականին՝ Բալկանյան պատերազմից հետո, Կոսովոյի մեծ մասը վերադարձավ սերբական պետության իրավասության ներքո: Սակայն այդ վերադարձը հարթ չէր. բախումներ սկսվեցին սերբ և թուրք-ալբանական ժողովուրդների միջև: Լոնդոնում 1912 թվականին |
Ժամանակակից Սերբիայի համար Կոսովոյի կարգավիճակի հարցը շարունակում է սկզբունքային մնալ: Կոսովոյի խնդիրը որոշիչ է մնում Սերբիայի ներքին և արտաքին քաղաքականությունում: Առաջարկվում է երկու լուծում. կա´մ Կոսովոյին անկախություն պետք է տրվի, կա´մ այն պետք է վերադարձվի Սերբիայի վերհսկողությանը որպես լայն լիազորություններով օժտված ինքնավարություն:
"Արմեդիա" ՏՎԳ
25.10.2013
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
26.12.2025
0° 0°
27.12.2025
Հարցում

.jpg)
.jpg)