ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը Forbes-ի` կորոնավիրուսի առումով ամենաանվտանգ երկրների ցանկում 81-րդն է

մերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման առումով աշխարհի ամենաանվտանգ երկրների 100-յակը: Ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանն այս ցուցակում գտնվում է 81-րդ հորիզոնականում, որն ամենավատ ցուցանիշն է տարածաշրջանի երկրների շրջանում:

Զեկույցը կազմելիս հաշվի են առնվել երկրներում կարանտինի արդյունավետությունը, վարակման դեպքերի մոնիթորինգն ու հայտնաբերումը, առողջապահական համակարգի պատրաստվածությունը և կառավարության գործունեության արդյունավետությունը, փոխանցում է Tert.am-ը:

Այսպիսով, ըստ զեկույցի, կորոնավիրուսի կանխարգելման և կորոնավիրուսից զերծ մնալու համար ամենաապահով երկիրը Շվեյցարիան է: Բացի Շվեյցարիայից, լավագույն տասնյակում են նաև Գերմանիան, Իսրայելը, Սինգապուրը, Ճապոնիան, Ավստրիան, Չինաստանը, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան:

Վատագույն տասնյակում են Բրազիլիան, Մարոկոն, Ալժիրը, Հոնդուրասը, Պարագվայը, Պերուն, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը և Բահամյան կղզիները:

Հայաստանը, ինչպես նշվեց, զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը: Համեմատության համար նշենք, որ Թուրքիան 37-րդ տեղում է, Վրաստանը զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը, Ռուսաստանը 61-րդն է, Իրանը՝ 73-րդը, իսկ Ադրբեջանը՝ 75-րդը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: