ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի կառավարությունը պետք է հակազդի Թուրքիայի կողմից Երուսաղեմի հայկական թաղամասին տիրանալու փորձերին

Melanie Lidman/Times of Israel

Վերջին տարիներին Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում իր ազդեցությունը տարածելու նաև Իսրայելում: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, պետական բարձր մակարդակով Երուսաղեմի Հին քաղաքում հայկական և քրիստոնեական թաղամասերի դեմ ակտիվ գործունեություն ծավալելուն:

Դեռևս ամիսներ առաջ «Հրեական մամուլ» շաբաթաթերթում Երուսաղեմի հայ համայնքը մտահոգություն էր հայտնել առ այն, որ թուրք պաշտոնյաները ոչ միայն փորձում են կանխել Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերը, այլ նաև ակտիվորեն լծվել են հայկական թաղամասին տիրանալու գործողություններին:

Մասնավորապես, Երուսաղեմի հայ բնակիչներից մեկը, որի պապը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, հայտնել է, որ մի թուրք դիվանագետ փորձել է համոզել իրեն կասեցնել իր գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Երուսաղեմում անշարժ գույքի հայ սեփականատերերը, իրենց հերթին, նշել են, որ թուրքական կառավարության ներկայացուցիչներն իրենց առաջարկել են 3000 դոլար դրամաշնորհ՝ տարբեր կարիքների համար։ Սակայն հայերը մերժել են թուրքերի կաշառքները՝ դրանք անվանելով «լռեցման դրամաշնորհներ»։

Ավելին, հայկական թաղամասի ներկայացուցիչները հայտնում են նաև, որ թուրքական կառավարությունը փորձեր է կատարում նաև հայերի տներին տիրանալու ուղղությամբ: Հայկական թաղամասի բնակիչները ցնցված են եղել՝ հայտնաբերելով, որ իրենց տներից մեկն իր իրական արժեքը երեք անգամ գերազանցող գնով վաճառվել է մուսուլմանի։  Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հայկական անշարժ գույքի գնման ֆինանսավորումը ստացվել է Թուրքիայից…

Թուրքիայի կառավարության այս քայլերը բավականին մեծ մարտահրավերներ են պարունակում: Հայ համայնքը մտավախություն է հայտնում առ այն, որ թուրքերը ավելի շատ սեփականություն են գրավելու կամ գնելու։ Այս մտահոգություններն էլ ավելի են շատանում, եթե հաշվի ենք առնում նաև Երուսաղեմում հայ համայնքի շարունակաբար նվազող թիվը, ինչը կարող է հետևանքներ ունենալ նաև Երուսաղեմի սրբազան վայրերի պահպանման գործում հայերի ունեցած ազդեցության վրա: Համայնքը սատարում է Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը, որն, իր հերթին, կառավարում է հայկական թաղամասը: Այդ նվազող թվերը և թաղամասի նկատմամբ թուրքերի իրականացվող գործողությունները կարող են հանգեցնել նույնիսկ թաղամասի հանդեպ իրավունքի կորստի։ 

Մտահոգությունները բավականին շատ են: Սակայն, ինչպես երևում է, այս մտահոգությունները փարատելու և մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ բավականաչափ քայլեր չեն իրականացվում:

Թուրքական հակահայական այս փորձերին ոչ միայն պետք է հակազդի Երուսաղեմի հայոց պատրիարքարանը և հայ համայնքը, այլ նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կառավարությունը պետք է  օգտագործի բոլոր դիվանագիտական խողովակները, ինչպես նաև Սփյուռքի ողջ ներուժն օր առաջ Երուսաղեմի հայկական թաղամասի նկատմամբ թուրքական ոտնձգություններին դիմակայելու համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: