ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանը և Չինաստանը քննարկումների նոր փուլ կանցկացնեն սահմանային հարցերի շուրջ

Չինաստանը և Հնդկաստանը կոնսուլտացիաների նոր փուլ կանցկացնեն սահմանային հարցերի շուրջ, ինչպես նաև՝ զինվորական հրամանատարների հանդիպում: Այդ մասին հուլիսի 9-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հնդկական և չինական կողմերը կաջակցեն երկխոսությանը և շփումներին զինվորական ու դիվանագիտական կապուղիներով, այդ թվում նաև զորքերի հրամանատարների մակարդակով բանակցություններին ու սահմանային հարցերի շուրջ կոնսուլտացիաներին»,-ճեպազրույցում հայտարարել Է Չժաո Լիցզյանը: Թե հատկապես երբ կկայանան բանակցությունները, նա չի ճշտել: Նա հույս Է հայտնել, որ հնդկական կողմը կընդառաջի և գործնականում կկատարի այն փոխհամաձայնությունը, որը ձեռք Է բերվել կողմերի միջև՝ միատեղ աջակցելու իրադրության մեղմացմանը սահմանային տարածաշրջանում:

«Ներկայում իրադրությունը հնդկա-չինական սահմանի վրա կայուն Է, շարունակում Է մեղմանալ»,-հավելել Է չինացի դիվանագետը: Հնդկաստանի և Չինաստանի միջև առկա Է վաղեմի տարածքային վեճ Քաշմիրի հյուսիսում լեռնատարածքի հատվածի, ինչպես նաև Արունաչալ-Փրադեշ հյուսիսարևելյան նահանգում գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետրի պատկանելության շուրջ: Փաստական հսկողության գիծը, որն այս տարածաշրջանում փոխարինում Է երկրների միջև սահմանին, անցնում Է Լադակխի տարածաշրջանով:

1962 թվականին այդ վեճը վերաճել Է սահմանային պատերազմի: 1993 և 1996 թվականներին ՉԺՀ-ն և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել վիճելի շրջաններում խաղաղություն պահպանելու վերաբերյալ: Իրադրության սրումը տարածաշրջանում սկսվել Է դեռևս մայիսի սկզբին, երբ երկու երկրների զինվորականների միջև մի շարք հակամարտություններ տեղի ունեցան Պանգոնգ Ցո բարձրլեռնային լճի շրջանում: Դրանից հետո Հնդկաստանը և Չինաստանը հունիսի 15-ի երեկոյան սկսեցին Լադակխում ուժերի ամրացումը: Նյու Դելիի պաշտոնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով հնդկական կողմից զոհվել Է 20 զինվոր: Չինական կողմից զոհվածների և տուժածների մասին տեղեկատվություն չի հրապարակվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0 կմ/ժ
    15 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: