ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարգարիտա Սիմոնյանի հոդվածը հակասում է ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում Russia Today հեռուսատալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հոդվածը տեղադրվել է տեխնիկական վրիպակի պատճառով. հոդվածն ամբողջությամբ հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայատարարություն է տարածել ՀԱՊԿ-ը։

«ՀԱՊԿ քարտուղարության էջում RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հոդվածի տեղադրումը տեխնիկական վրիպակի պատճառով էր, և գրառումը անհապաղ ջնջվել է։ Գրառման հեղինակի կարծիքն ամբողջովին հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը», -ասված է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ը նշում է, որ իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ հայտնել է հուլիսի 14-ին արված հայտարարությամբ, որը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 11%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: