ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«ՓոստԵվրոպա»-ի մրցույթին Հայաստանի նամականիշը պատկերում է Գյումրին. սկսված է քվեարկություն

Հայաստանը մասնակցում է «ՓոստԵվրոպա»-ի հայտարարած «Հնագույն փոստային երթուղիներ» թեմայով նամականիշերի «ԵՎՐՈՊԱ» ամենամյա մրցույթին: Հայաստան փոստային նամականիշին պատկերված է հին Գյումրին, որն իր բազմաթիվ երթուղիներով 19-րդ դարում հանդիսանում էր Հայաստանի առաջին մշակութային և քաղաքական կենտրոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

«Սա աշխարհին մեր գեղեցիկ նամականիշերը և միջազգային ֆիլատելիստական շուկայում Հայաստանի դիրքը ցույց տալու հրաշալի հնարավորություն է: Քվեարկությունն անցկացվելու է մինչև 2020 թ. սեպտեմբերի 9-ը: Խնդրում ենք ձեզ քվեարկել հայկական նամականիշի օգտին անցնելով հղմամբ: Ինչպե՞ս քվեարկել: Դա շատ հեշտ է և զբաղեցնելու է ընդամենը մի քանի րոպե: Էջը բացելով՝ լրացրե՛ք Ձեր տվյալները (դիմելաձև, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե և երկիր), ընտրե՛ք Հայստանի նամականիշի լուսանկարը, սեղմե՛ք «Vote» ստեղնը (էջի ստորին աջ անկյունում): Կատարի՛ր քո ներդրումը Հայաստանի հաղթանակի օգտին: Քվեարկության հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 514-572 հեռախոսահարով»,-նշում են «Հայփոստ» ընկերությունից:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: