ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը ԵԱՏՄ երկրների միգրանտներին կարող է թույլատրել աշխատել ազգային վարորդական վկայականով

Julia Shinkareva / © Culture Trip

Ռուսաստանը Հայաստանի առաջարկով դիտարկում է ԵԱՏՄ անդամ պետություն ներկայացնող միգրանտներին թույլատրել գործունեություն ծավալել ազգային վարորդական իրավունքի վկայականներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը մշակել է օրինագիծ, որը թույլ կտա Եվրասիական տնտեսական միության երկրներից միգրանտներին աշխատել Ռուսաստանում որպես վարորդ՝ օգտագործելով ազգային վարորդական իրավունքի վկայականը:

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կարգավորող իրավական ակտերի նախագծերի դաշնային կայքում:

Այսպիսով, օրինագիծը փոփոխություններ է մտցնում «Ճանապարհային անվտանգության մասին» դաշնային օրենքում և բացառում տրանսպորտի կառավարման սահմանափակումները «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների, ինչպես նաև այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությամբ սահմանվում է ռուսաց լեզվի օգտագործումը որպես պետական կամ պաշտոնական լեզու»:

Նախաձեռնության տեքստի համաձայն՝ միության անդամ պետությունների վարորդական իրավունքը վավեր կճանաչվի Ռուսաստանում աշխատանքի անցնելիս ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 0 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: