ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավելի քան 300 իսլամիստ-գրոհային թուրքական Գազիանթեփի տարածքով տեղափոխվել է ԼՂ հակամարտության գոտի. Էմանուել Մակրոն

Ավելի քան 300 իսլամիստ-գրոհային Թուրքիայից` Գազիանթեփից, տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, Ֆրանսիան հաստատում է, որ դա ապացուցված փաստ է: Այս մասին ԵՄ գագաթնաժողովում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նշել՝ Ռուսաստանը ևս նման տեղեկատվության է տիրապետում, հաղորդում է ТАСС-ը:

Մակրոնը հայտնել է, որ մշտական կապի մեջ է գնտվում Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով և նրանց հետ համատեղ խաղաղ գործընթացներ են նախապատրաստում:

«Կարող եմ հայտարարել, որ Հալեպի շրջանից տարված սիրիացի ավելի քան 300 իսլամիստ-գրոհային թուրքական Գազիանթեփի տարածքով տեղափոխվել է ԼՂ հակամարտության գոտի: Սա ապացուցված փաստ է, այդ մարդիկ նույնականացված են, բոլորը կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ: Ես քննարկել եմ այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը հաստատել է՝ Ռուսաստանի նման տվյալների ևս տիրապետում է»,- գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Մակրոնը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: