ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը պատրաստ է Մոսկվայում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը, որի ընթացքում շարունակվել է Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը:

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել շփման գծում շարունակվող ռազմական գործողությունների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճի կապակցությամբ, հայտնում է Aysor.am-ը: 

Ռուսական կողմն ընդգծել է շոտափույտ հրադադարի անհրաժեշտությունը:

Նշվել է, որ Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կշարունակի նպաստել բանակցային գործընթացի վերսկսմանը՝ հիմնվելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վրա:

Լավրովը հաստատել էիրենց պատրաստակամությունը՝ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: