ԼՂ հակամարտությունը չունի պարզ լուծումներ, պետք է գտնել շահերի հավասարակշռություն. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության թեմային «Ռուսաստանը կանչում է» ՎՏԲ Կապիտալի ներդրումային համաժողովի ժամանակ, փոխանցում է Նովոստի Արմենիան:
«Ամեն մեկն ունի իր ճշմարտությունը։ Այստեղ չկան պարզ լուծումներ, քանի որ հանգույցը շատ բարդ է կապված։ Մենք սկզբում ելնում էինք այն մտքից, որ պետք է խոսել Ադրբեջանին 5+2 շրջանների հանձնման հնարավորության մասին` Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմի ապահովմամբ, Հայաստանի հետ փոխգործակցությամբ և այլն», – հայտարարել է Պուտինը։
Նա տեղեկացրել է, որ երկարաժամկետ կարգավորումը կայանում է նրանում, որպեսզի գտնվի շահերի հավասարակշռություն, որը կբավարարեր երկու կողմերին` ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդներին։
«Որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան, սակայն միաժամանակ ստեղծվեն նաև հնարավորություններ արդյունավետ տարածաշրջանային զարգացման համար` ենթակառուցվածքային բոլոր հնարավորությունների ապաարգելափակմամբ և զարգացմամբ, որոնք կլինեին ինչպես Արդբեջանի, այնպես էլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արդյունավետ զարգացման հիմքում, չէ՞ որ մարդիկ այնտեղ (Ղարաբաղում, խմբգր.) բավականին համեստ են ապրում։ Եվ հնարավորություն ընձեռվեր այդ թվում բանավեճի մեր այսօրվա մասնակիցներից շատերին մասնակցել այդ տարածքների զարգացմանը, կատարել ներդրումներ, իսկ այնտեղ շատ ոլորտներ կան ներդրումների համար», – ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև տեղեկացրել է, որ երկու երկրներում բնակվող մարդիկ շատ տաղանդավոր են, իսկ հակամարտությունը, որը տևում է արդեն երեք տասնամյակ, հնարավորություն չի տալիս հակամարտող երկու կողմերի արդյունավետ զարգացման համար։
«Սակայն առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, մարդկանց մահը, պետք է նստել բանակցությունների սեղանին, և առաջարկների հիման վրա, որոնք ձևակերպվել են Մինսկի խմբի, համանախագահների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողմից, այդ Մինսկի խմբի մյուս մասնակիցների մասնակցությամբ, իսկ այնտեղ շատ երկրներ կան, այդ թվում` Թուրքիան և մի շարք եվրոպական երկրներ, այդ համատեղ աշխատանքի հիման վրա գտնել փոխզիջում և շահերի հավասարակշռություն։ Դա կարելի է անել», – հայտարարել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ հակամարտությունը սկսվել է էթնիկ բախումներից. սկզբում Սումգայիթում` Ադրբեջանում, հետո` հենց Լեռնային Ղարաբաղում, և Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարությունը որևէ գործուն միջոց չի ձեռնարկել` մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։
«Հայերը զենք վերցրեցին, և իրենք դա արեցին։ Լավ արեցին, վատ արեցին, սակայն նրանց գործողությունների սկզբնական նախադրյալը դարձան էթնիկ հողի վրա տեղի ունեցած այդ բացասական իրադարձությունները։ Դա ինչի՞ հանգեցրեց։ Նրան, որ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի ևս յոթ շրջաններ հայտնվեցին Հայաստանի վերահսկողության տակ», – ասել է ՌԴ նախագահը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 93%
Քամի՝ 2,06 կմ/ժ