ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևան է հասել Ուկրաինայի հայերի միության հումանիտար օգնության նոր խմբաքանակը

Ուկրաինայի հայերը շարունակում են մարդասիրական օգնություն տրամադրել իրենց հայրենիքին: Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը՝ Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի տեղեկացրել է, որ երեկ Երևանում դիմավորել են Ուկրաինայից ժամանած 5 բեռնատար (100 տոննա) մարդասիրական օգնությամբ:  Եվս 40 տոննա բեռ պատրաստվում է առաքման դեպի Հայաստան:

Հայրենիքին տրամադրած օգնության թվում են շտապօգնության մեքենաներ, ամենագնաց-ռեանիմամոբիլներ, գեներատորներ, բժշկական սարքավորումներ, սնունդ, առաջին օգնության պարագաներ, հագուստ, անվասայլակներ և շինանյութեր:

«Ուկրաինայի հայերի միության կողմից ավելի քան 2500 կարիքավորներին ամենօրյա սնունդ և անհրաժեշտ օգնություն է տրամադրվում:  100-ից ավելի ընտանիքի օգնություն է ցուցաբերվել ժամանակավոր կացարանի հարցում», — ասաց Հարությունյանը:

Նշենք, որ պատերազմի առաջին իսկ օրերից Կիևում և Երևանում գործում էին Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբներ, որոնք օգնություն են տրամադրում Հայաստանի հայրենակիցներին: Աշխատանքային խմբում ընդգրկված էին ՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​Հովհաննիսյանը, տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ինչպես նաև կամավորներ Հայաստանից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    19 C°
     
    21°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: