ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտում սկսել է գործել Ռուսաստանի ՊՆ Հատուկ նշանակության բժշկական ջոկատը

Տեղի մոտ 70 բնակիչներ բուժօգնության համար դիմել են Ստեփանակերտում տեղակայված Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հատուկ նշանակության բժշկական ջոկատի (ՀՆԲՋ) մասնագետներին, հայտնում է NEWS.am։

Բնակիչների դաշտային հոսպիտալ դիմելու պատճառը կապված է հիմնականում սիրտ-անոթային և էնդոկրինային հիվանդությունների սրման հետ, դրանից բացի ռազմական բժիշկներին են դիմել ստոմատոլոգիական օգնություն ցուցաբերելու համար, փոխանցում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

ՀՆԲՋ ստորաբաժանումների կազմում կան 100-ից ավելի ռազմաբժշկական մասնագետներ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ։

Բժիշկները, միջին և կրտսեր բուժանձնակազմը մշտական պատրաստկանության վիճակում են՝ ցուցաբերելու առաջին բժշկական, որակյալ և մասնագիտացված բուժօգնություն։

Յուրաքանչյուր ՀՆԲՋ կազմի մեջ են մտնում լաբորատոր-ախտորոշման բաժանմունքը, որը կարող է օրական անցկացնել մինչև 80 ռենտգեն, ֆլյուրոգրական և ՈՒՁ հետազոտություններ, վիրակապարանը՝ օրական մինչև 40 պացիենտի վիրաբուժական օգնություն ցուցաբերելու հնարավորությամբ, ինչպես նաև վիրահատական-վերակենդանացման ախտորոշիչ մոդուլը՝ ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակով։

ՀՆԲՋ մասնագետները կազմակերպելու են խաղաղապահ զորախմբի բժշկական ապահովումը և անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ 

Ռազմական բժիշկներն ավելի վաղ ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 օդանավերով Խաբարովսկի օդանավակայաններից տեղափոխվել էին Հայաստանի Հանրապետություն, իսկ Երևանից՝ Լեռնային Ղարաբաղ։

Արևելյան ռազմական օկրուգի Հատուկ նշանակության բժշկական ջոկատը Լեռնային Ղարաբաղում տեղակայելու համար ընդհանուր տեղափոխվել է 122 զինծառայող, 54 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա, 66 տոննա նյութական միջոցներ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: