ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն հույս ունի, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունը կկարողանա շուտով ժամանել Արցախ

ՌԴ ԱԳՆ հուսով է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունը, որը պատրաստ է համագործակցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ, առաջիկայում կկարողանա շուտով ժամանել և տեղում օբյեկտիվ գնահատական տալ իրավիճակին: Այս մասին դեկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինչ վերաբերում է տարածաշրջանում քրիստոնեական և մուսուլմանական սրբավայրերի պահպանմանն առնչվող բոլոր հարցերին, դրանց կարող են պատասխանել ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետները: Այս առումով աջակցում ենք կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի՝ հակամարտության գոտի համապատասխան առաքելություն ուղարկելու մտադրությանը: Այդ մտադրության մասին նա հաստատել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ նոյեմբերի 20-ին: Հուսով ենք, որ առաքելությունը, որը պատրաստ է համագործակցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ, առաջիկայում կկարողանա շուտով ժամանել և տեղում օբյեկտիվ գնահատական տալ իրավիճակին»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    23°  13° 
    21.05.2024
    20°  13° 
    22.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: