ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Բաքվի ԱԳՆ՝ Ղարաբաղի վերաբերյալ ընդունված բանաձևի արդյունքում

© РИА Новости / Валерий Мельников

Բաքվում Ֆրանսիայի դեսպանը կհրավիրվի Ադրբեջանի արտգործնախարարություն՝ կապված Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից բանաձևի ընդունման հետ, որը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովն (խորհրդարանի ստորին պալատը) ընդունեց բանաձև, որով երկրի կառավարությունը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բանաձևին կողմ են քվեարկել 188 պատգամավոր, դեմ՝ 3-ը։ Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ևս ընդունել էր նման բանաձև:

«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կկանչվի ԱԳՆ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից անհիմն և կողմնակալ բանաձևի ընդունման կապակցությամբ: Ադրբեջանական կողմի վճռական բողոքը մյուս կողմի ուշադրությանը կհանձնվի», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: