Գյումրին այս տարի ամանորյա զարդարանք ու տոնածառ չի ունենա
Գյումրիի ավագանին դեկտեմբերի 10-ին կայացած նիստի ժամանակ միաձայն որոշեց, որ քաղաքն ամանորյա զարդարանք չի ունենա, չի տեղադրվի նաև գլխավոր տոնածառը:
Ինչպես իր խոսքում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ այս Ամանորին չի լինի ո՛չ տոնածառ, ո՛չ զարդարանք. միակ զարդարանքը կլինի քաղաքապետարանին և «Անի» թաղամասում ամրացված «Շնորհավոր 2021» գրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, չնայած ամանորյա զարդարանք չի լինի , բայց սոցիալապես անապահով 5 հազար երեխաներ այս տարի ևս կստանան ամանորյա պարկեր: Ավագանին միաձայն կողմ քվեարկեց նաև «Ամանորյա տոների կապակցությամբ դրամական օգնություն հատկացնելու մասին» որոշմանը, ըստ որի՝ տոների առթիվ դրամական օգնություն կստանան Հայրենական Մեծ պատերազմի վետերանները, Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված ազատամարտիկների ընտանիքները, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, Գյումրու զինկոմիսարիատում հաշվառված հաշմանդամ զինծառայողները, 1956թ հոկտեմբերին Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերանները: «Ցավոք, այս անգամ հակամարտության պատճառով թիվն ավելացավ 77-ով: Այս թիվն էլի կավելանա: Ցուցակները տրամադրվում են Գյումրու զինկոմիսարիատ կողմից»,-նշեց Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը: Նախատեսված գումարը կազմում է ընդհանուր 10 մլն 95 հազար դրամ:
Ավագանին որոշեց նաև թվով 109 անձանց որպես դրամական օգնություն հատկացնել. Ընդհանուր գումարը կազմում է 1 միլիոն 160 000 դրամ: Նոր որոշումով 50 հազարական դրամ գումար էլ կստանան ռազմական գործողություններին մասնակցած և մինչև օրս փնտրվող 22 անապահով զինվորների ընտանիքները: Ավագանին կողմ քվեարկեց նաև «Մհեր Մկրտչյանի թանգարան»-ին 350 հազար դրամ նվիրատվություն հատկացնելու որոշման նախագծին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 77%
Քամի՝ 0 կմ/ժ