Ռազմական դրության ընդհանուր զորահավաքը ՀՀ-ում փոխարինվեց մասնակի զորահավաքով
Կառավարությունը նախատեսում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը փուլային կարգով ապահովել զորահավաքային զորակոչի միջոցով զինված ուժերում և համապատասխան այլ պետական մարմիններում զորահավաքային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների մասնակի զորացրումը և ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմիններից ներգրաված տրանսպորտային միջոցների վերադարձն այդ մարմիններին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունները նոյեմբերի 10-ից դադարեցվելու արդյունքում Կառավարության սեպտեմբերի 27-ի որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ կիրառվող առանձին միջոցառումների իրականացումը մասնակի դադարեցնելու անհրաժեշտությամբ:
Բանն այն է, որ կառավարության 27.09.2020թ. որոշման հավելվածով սահմանվել են հայտարարված ընդհանուր զորահավաքի շրջանակներում իրականացվող միջոցառումները:
Նոյեմբերի 10-ից ռազմական գործողությունները դադարեցվելու արդյունքում վերացել է պահեստազորայինների ընդհանուր զորահավաքային զորակոչ եւ ռազմատրանսպորտային պարտականության շրջանակներում տրանսպորտային միջոցների ամբողջական ներգրավում իրականացնելու, ինչպես նաեւ զինված ուժերի կիրառման որոշակի ռազմավարական ուղղություններում եւ այլ զորքերում ու քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի համակարգում զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողների եւ ներգրաված տրանսպորտային միջոցների կարիքը:
Որոշման նախագծի համաձայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ընդհանուր զորահավաքը փոխարինվում է մասնակի զորահավաքով, զինված ուժերի պատերազմական ժամանակների հաստիքների համալրումը նախատեսվում է սահմանափակել ԶՈՒ կիրառման համար անհրաժեշտ ռազմավարական ուղղություններով:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 1,03 կմ/ժ