ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 470 մարդ. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն հայտնում է՝ ռուս խաղաղապահներն ուղեկցել են ՀՀ տարածքից ԼՂ-ի իրենց տները վերադարձած փախստականների հերթական խմբին։

Նշվում է, որ ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 470 մարդ:

«Ավտոբուսներին ուղեկցում էին Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկները: Ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են անցկացնում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը քսաներեք դիտակետերում»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ընդհանուր առմամբ, ավելի քան 42 հազար փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    18°  12° 
    07.05.2024
    19°  10° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: