ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կյանքից հեռացել է լեգենդար Արկադի Անդրիասյանը

Խորը վշտով տեղեկացանք, որ 73 տարեկանում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի՝ բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ Արարատ-73-ի կիսապաշտպան, լեգենդար Արկադի Անդրիասյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Անդրիասյանը ոչ միայն հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից էր, այլև Խորհրդային միության՝ իր ժամանակի լավագույն կիսապաշտպաններից մեկը:

Անդրիասյանը միջազգային կարգի սպորտի վարպետ էր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ: Երևանի «Արարատի» կազմում անցկացրել է 242 հանդիպում, դարձել 62 գոլի հեղինակ, ԽՍՀՄ 1973 թ. չեմպիոն է, ԽՍՀՄ 1973 և 1975 թթ գավաթակիր, Օլիմպիական խաղերի 1972 թ. բրոնզե մեդալակիր, 4 անգամ (1971, 1973, 1974, 1975) ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում Անդրիասյանի ընտանիքին և հարազատներին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: