ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները:  Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հավաքելով 133 միավոր` Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 10-րդ անգամ:

79 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:

25 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Ժիլինա» ակումբի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: