ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին գերիներին շուտափույթ ազատ արձակել

slon.fr

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները կոչ են անում շուտափույթ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության ընթացքում գերևարվածներին, ինչպես նաև վերադարձնել զոհվածների մարմինները իրենց ընտանիքներին՝ հուղարկավորելու համար, տեղեկացնում է Aysor.am-ը:

Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ) կողմից երկուշաբթի հրապարակված հայտարարության մեջ:

Փորձագետները կարծում են, որ անհետ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկատվության չբացահայտումը և մահացածների աճյունները հանձնելուց հրաժարվելը կարող է հավասարվել առևանգման հետ։

Բացի այդ, ՄԱԿ ՄԻԳՀԳ-ի փորձագետները մտահոգված են այն տեղեկություններով, որ գերիները ենթարկվում են արտադատական սպանությունների, բռնի անհետացումների, խոշտանգումների և այլ տեսակի վատ վերաբերմունքի:

«Ոչ մի բացառիկ հանգամանք՝ լինի դա պատերազմական իրավիճակ, ներքաղաքական անկայունություն, թե այլ արտակարգ իրավիճակ, չի կարող արդարացնել խոշտանգումները և առևանգումները», - ասել են նրանք:

Փորձագետները նաև կոչ են արել Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին իրականացնել «մանրակրկիտ, արագ, անկախ և անկողմնակալ հետաքննություն հակամարտության ընթացքում և դրանից հետո կատարված մարդու իրավունքների լուրջ խախտումների մեղադրանքների վերաբերյալ՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և տուժածներին հատուցելու համար»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    18 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: