ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իլոն Մասկի կարողությունը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 11,5 միլիարդ դոլարով

Տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերն այս շաբաթ աճել են լավատեսական ֆինանսական հրապարակումների և Ուոլ Սթրիթի վերլուծաբանների հայտարարությունների ֆոնին, որոնք հանդես են գալիս «ցլերի» դիրքից, գրում է Forbes-ը:

Այս ֆոնին 10 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը, որոնք մեկ շաբաթում իրենց ֆինանսական կարողությամբ գերազանցել են մյուսներին, աճել է 74 միլիարդ դոլարով:

Հրապարակումը հաշվարկել է, թե որքան է փոխվել միլիարդատերերի կարողությունը` սկսած հունվարի 29-ին շուկաների փակվելու պահից մինչև փետրվարի 5-ին փակվելու պահը: Առավել նկատելիորեն՝ 11,5 միլիարդ դոլարով, աճել է Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը: Tesla-ի բաժնետոմսերը մեկ շաբաթվա ընթացքում թանկացել են 7,4%-ով: Աճի տեսանկյունից նրանք առաջ են անցել S&P 500-ի (աճ 4,6%) և Dow Jones Industrial Average-ի (աճ 3,9%) ինդեքսից: Piper Sandler-ի վերլուծաբան Ալեքսանդր Փոթերը Tesla-ի բաժնետոմսերի աճը կանխատեսել է մինչև 1200 դոլար մեկի համար, նշում է թերթը: Ուրբաթ սակարկումների փակման ժամանակ, համաձայն Nasdaq բորսայի տվյալների, Tesla-ի արժեթղթերը 852,23 դոլար արժեին:

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի կարողություններն աճել են համապատասխանաբար 10,4 միլիարդ և 10 միլիարդ դոլարով, հայտնում է ամերիկյան Forbes-ը: Alphabet-ի `Google-ի մայր ընկերության բաժնետոմսերը լավ հաշվետվողականության արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում թանկացել են ավելի քան 14%-ով:

Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի կարողությունը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 7,7 միլիարդ դոլարով՝ այն փաստի ֆոնին, որ նրա հիմնադրած Amazon-ի բաժնետոմսերն աճել են 4,6 տոկոսով: Աճը գրանցվել է, չնայած այն բանին, որ Բեզոսը հայտարարել է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու մասին:

Առցանց-առևտրի մյուս միլիարդատերը, ում կարողությունը մեկ շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է, Pinduoduo չինական պլատֆորմի հիմնադիր Քոլին Չժեն Հուան է: Նրա կարողությունն ավելացել է 10,7 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ ընկերության բաժնետոմսերն աճել են ավելի քան 18%-ով: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2025
       
    30.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: