ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԶԼՄ-ները խեղաթյուրել են Լավրովի` ԵՄ-ի հետ հարաբերությունը խզելու մասին հայտարարության իմաստը. Պեսկով

RBC

Ռուսաստանը երբեք չի լինի Եվրամիության հետ հարաբերությունների խզման նախաձեռնող, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության իմաստը խեղաթյուրել են, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այնուամենայնիվ, ԶԼՄ-ներն առանց համատեքստի ներկայացնում են այս սենսացիոն վերնագիրը, և դա ԶԼՄ-ների կողմից մեծ սխալ է, որը փոխում է խոսքերի իմաստը։ Իմաստն այն է, որ մենք դա չենք ուզում, մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ, բայց եթե Եվրամիությունը գնա այդ ճանապարհով, ապա այո, մենք պատրաստ կլինենք։ Քանի որ պետք է պատրաստ լինել վատագույնին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ հենց այդ մասին է խոսել նախարարը։

«Իսկ նրա խոսքերի իմաստը խեղաթյուրվել է, խեղաթյուրվել և ներկայացվել է սենսացիոն վերնագրով, որով, թվում է՝ Ռուսաստանն ինքն է նախաձեռնում Եվրամիության հետ հարաբերությունների խզումը»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Եվրամիության հետ խզել իր հարաբերությունները, եթե վերջինս ևս մեկ անգամ ինչ-որ ոլորտներում պատժամիջոցներ կիրառի։

«Դա տեղի կունենա, եթե ևս մեկ անգամ ինչ-որ ոլորտներում պատժամիջոցներ կիրառվեն, որոնք ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում։ Մենք չենք ուզում մեկուսանալ համաշխարհային կյանքից, բայց պետք է պատրաստ լինենք դրան։ Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»,-ասել է Լավրովը։

Այս շաբաթ Բրյուսելում հայտարարել են, որ կարող են նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել։ Դա տեղի է ունեցել Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Մոսկվա կատարած այցից հետո։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «չի արդարացրել սպասումները» և «չի դարձել ժամանակակից ժողովրդավարական պետություն»։

Վերջին շրջանում ԵՄ-ի և ՌԴ-ի հարաբերությունների լարվածության պատճառ է դարձել ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը և հունվարի 23-ին և 31-ին բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների ձերբակալությունները։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: