ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երեխաները, երբ դրսում խաղում են, ադրբեջանցիները կրակում են, որ վախենան. Ագարակի գյուղապետ

Սյունիքի մարզի Ագարակ գյուղում հաճախակի են հնչում կրակոցներ. հակառակորդը կրակում է տրամաչափի զինատեսակներից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ագարակի գյուղապետ Հայկ Սահակյանը։

Նա ասել է, որ հիմա կրակոց չկա, սակայն հակառակորդն այնքան մոտ է, որ ամեն րոպե էլ սպասում են կրակոցի. «Խնդիրը ներկայացրել ենք ռուս խաղաղապահներին, նրանք էլ ասել են՝ էլ չեն կրակի»։

Սարգսյանի խոսքով՝ գյուղի ներքևի հատվածում 1 կմ հեռավորության վրա է թշնամին, իսկ վերևի հատվածից հակառակորդն առաջ է եկել. 4 կիլոմետրից հսկում են։

Սահակյանն ասել է, որ գյուղում 40 տուն կա. հարևան գյուղում տներն ավելի շատ են, այնտեղ նույնպես հնչում են կրակոցներ։

«Օդ են կրակում՝ վախեցնելու համար։ Տեսնում են, որ երեխաները դրսում խաղում են, դրա համար էլ կրակում են, որ վախենան»,- ասել է նա։

Գյուղապետի խոսքով՝ գյուղում արոտավայրերի խնդիրը կա. «Գարունը շուտով կբացվի, արոտավայր էլ չկա։ Ամբողջն իրենց վերահսկողության տակ է։ Հարցն ինչ լուծում ստանա, իրենց է պատկանում արդեն»։

Նա ասել է, որ նոյեմբերի 10-ից հետո Ագարակի ճանապարհը փոխվել է, այլընտրանքային ճանապարհից են օգտվում, որն էլ անմխիթար վիճակում է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: