ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելը պատրաստ է միակողմանիորեն կանխել Իրանի կողմից միջուկային ծրագրի իրականացումը

Իսրայելն անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի միակողմանի միջամտել Իրանի միջուկային ծրագրի իրականացմանը: Համապատասխան հայտարարությունն արվել է հինգշաբթի օրը Fox News-ին՝ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդավարը խնդրել է նրան մեկնաբանել Իսրայելի Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոհավիի խոսքերը, որն ավելի վաղ հանձնարարել էր պատրաստել Իրանի համար առկա գործողություններից բացի մի քանի օպերատիվ պլաններ: Նա նշել է, որ հրեական պետության ղեկավարությունը պետք է կարողանա հարված հասցնել:

Ըստ Գանցի, համապատասխան ծրագրերը «կմշակվեն և կբարելավվեն», մինչև դրանք կյանքի կոչվեն:

«Իրանցիները խախտել են իրենց հետ կնքված բոլոր պայմանագրերը», - ասել է Իսրայելի ՊՆ ղեկավարը:

«Միջուկային զենք ստեղծելու Իրանի ձգտումները պետք է ձախողվեն։ Շատ լավ է, եթե դա հնարավոր լինի անել համաշխարհային ջանքերի շրջանակներում: Հակառակ դեպքում, մենք ստիպված կլինենք գործել ինքնուրույն և պաշտպանվել»,- ասել է նա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: