ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանկ Փալոնը խոսել է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը «Թվիթեր»-ի իր էջում  անդրադարձել է հայ գերիների խնդրին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փալոնը գրել է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել:

«Անցյալ տարի հակամարտության ժամանակ (արցախյան 44-օրյա պատերազմ-հեղ.) Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել: Նրանք շարունակում են պահել հարյուրավոր հայերի ՝ դրանով իսկ խախտելով միջազգային իրավունքը: Ես անձամբ խոսել եմ Բայդենի (ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն- հեղ.) վարչակազմի հետ, որպեսզի անհապաղ լուծվեն այդ խնդիրները», - գրել է Ֆրանկ Փալոնը:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    27°  16° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: